կարևոր
1657 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-29 11:54

Ուսանողներն Ագրարային համալսարանում տեղադրեցին Արցախի դրոշը

Ուսանողներն Ագրարային համալսարանում տեղադրեցին Արցախի դրոշը

«Ուսանող, զարթնիր» կարգախոսով երիտասարդները շարունակում են ակցիա իրականացնել երևանյան մի շարք բուհերում։ Այսօր ակցիան սկսեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։ Անվտանգության աշխատակիցները սկզբում թույլ չտվեցին ուսանողներին ակցիա իրականացնել։

«Բարի եղեք, ձեր տարածքի վրա արեք ակցիան։ Դաս է գնում ներսում, խանգարում եք ուսանողներին, դրսում ինչ ուզում եք արեք, մտնելու եք, կեղտոտեք տարածքը, ուսանողները դուրս կգան՝ դրսում խոսեք իրենց հետ, բայց մի՛ մտեք»,- ասացին համալսանի աշխատակիցները։ Այնուամենայնիվ «Ուսանո՛ղ, ոտքի՛», «Ուսանո՛ղ, զարթնի՛ր»  կոչերով երիտասարդներնը մտան համալսարանից ներս և իրականացրին իրենց իրազեկման ակցիան՝ հորդորելով միանալ իրենց պայքարին։ Ինչից հետո համալսարանի բակում տեղադրեցին Արցախի դրոշը, գունավոր ծուխ բաց թողեցին և շարունակելով ակցիան մյուս բուհերում։