Հանրապետությունում ապրիլի 29-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում ևս սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Գիշերը կդիտվի +15, ցերեկը՝ +22, երեկոյան՝ +17 աստիճան ջերմություն։