Մայրաքաղաքում այսօր՝ ապրիլի 28-ին, փողոց փակելու համար բերման է ենթարկվել 39 քաղաքացի։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Ցուցարարները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքը կատարելու համար (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Հիշեցնենք, որ ընդդիմությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապակենտրոն պայքար է իրականացնում