Զոհված զինվորների հարազատները շարունակում են ակցիան Դատախազության դիմաց, նրանք գիշերն անցկացրել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Շառլ Ազնավուրի հրապարակում։