20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Եվրահանձնաժողովը առաջարկել է նոր սխեմա շենգենյան վիզաների տրամադրման համար։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտնել է ԵՄ-ն։
«Դիմորդները կկարողանան վիզա ստանալ և վճարել առցանց ԵՄ-ի միասնական պլատֆորմի միջոցով՝ անկախ այն բանից, թե Շենգենյան որ երկիր են նրանք գնում», - ասված է փաստաթղթում:
Ծրագիրն ինքն է որոշելու, թե որ պետության հյուպատոսությունը կքննարկի դիմումը, եթե ճանապարհորդը նախատեսում է այցելել դրանցից մի քանիսը:
Դիմողին կտրամադրվի պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ բոլոր տեղեկությունները և ցույց կտա կենսաչափական տվյալների հանձնման ընթացակարգը գրանցելու անհրաժեշտությունը:
Եվրահանձնաժողովի առաջարկը պետք է հաստատեն Եվրախորհրդարանը և ԵՄ Խորհուրդը։ Հարթակի ստեղծումը կսկսվի 2024 թվականին, իսկ գործարկումը՝ 2026 թվականին։