26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ոչ հավաստի լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև վերը նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն, ընդգծելով, որ Վլադիմիր Գասպարյանի ելքը Հայաստանի Հանրապետությունից սահմանափակված է: