կարևոր
784 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-28 13:04

Սարդարապատից երթին ողջունում ու միանում են նոր քաղաքացիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սարդարապատից երթին ողջունում ու միանում են նոր քաղաքացիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սարդարապատից դեպի Երևան եկող «Դիմադրություն» շարժման երթին ճանապարհին միանում են նոր քաղաքացիներ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ Արաքս գյուղն անցել են, այգիները ևս անցել են, հայտնեց նաև, որ ամբողջ ճանապարհին բազմաթիվ մեր հայրենակիցներ ազդանշաններով ոգեշչում քայլերթի մասնակիցներին, ասում՝ ուրախ ենք ձեզ տեսնելու, միանում երթին։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։