Մայիսի 1-ից օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան մուտք գործելու համար ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվելու։ Այսօր Կառավարության նիստին հաստատվեց համապատասխան որոշումը։ ՊՇՌ թեստի և պատվաստման սերտիֆիկատի պահանջը հանվել է նաև մի շարք այլ վայրերում, ՊՆ զինված ուժերում՝ արձակուրդից վերադառնալու դեպքում, տեսակցությունների ժամանակ, քրեակատարողական հիմնարկներում՝ տեսակցությունների ժամանակ։
Աշխատավայրում ևս մայիսի 1-ից չի պահանջվելու շաբաթը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ։
Մանկապարտեզներում, դպրոցներում և այլ վայրերում միջոցառումների ժաանակ 1,5 մետր հեռավորության սահմանափակումը ևս հանվել է։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ սահմանփակումների հանման համար հիմք են հանդիսացել հիվանդացության և մահվան դեպքերի զգալի նվազումը։