կարևոր
1261 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-28 11:37

Զոհված զինծառայողների հարազատները գիշերել են դատախազության շենքի մոտ

Զոհված զինծառայողների հարազատները գիշերել են դատախազության շենքի մոտ

Զոհված զինծառայողների հարազատները գիշերն անցկացրել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը մտահոգություն հայտնեց, որ վստահ չեն, որ Նիկոլ Փաշինյանը հինգ օրվա ընթացքում կլինի Հայաստանում, այլ՝ չի դիմի փախուստի, քանի որ տեսնում ենք, թե ինչ է կատարվում քաղաքում։

«Ինքն էլ է երևի քաջ գիտակցում, որ արդեն իր վերջը եկել է»,- նշեց Ղուկասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած պահանջների համար իրավական ընթացակարգ է ապահովվել։

Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Շառլ Ազնավուրի հրապարակում։