կարևոր
1498 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-28 10:49

Ոստիկանները գիշերն առգրավել են Սարդարապատի քայլերթի մասնակիցների քնապարկերը

Ոստիկանները գիշերն առգրավել են Սարդարապատի քայլերթի մասնակիցների քնապարկերը

Ոստիկանները գիշերն առգրավել են Սարդարապատի քայլերթի մասնակիցների քնապարկերը։ Այս մասին իր ուղիղ եթերում ասել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։

«Այսօր պետք է Սարդարապետից մեկնարկի այդ ուղղությամբ քայլերթը: Նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում, մեր ընկերներից մեկը ՀՅԴ մասնաշենքից պետք է քնապարկեր վերցներ, Վիգենը մոտեցել էր, վերցրել քնապարկերը, ճանապարհին՝ Պուշկինի դպրոցի մոտ, ոստիկանական մի քանի մեքենա իջել և բերման են ենթարկել Վիգենին՝ շատ կոպիտ ձևով, անգամ ձեռնաշղթաներ են հագցրել և տարել Արաբկիրի բաժին, նրա ձեռքից հեռախոսը վերցրել են, և չի կարողացել մեզ տեղյակ պահել։ Վիգենի մեքենան արգելափակվել է և, ըստ էության, այն քնապարկերը, որոնք պետք էին լինելու մեզ, առգրավել են։ Ու գրվել է արձանագրության մեջ, որ բերման ենթարկելու պատճառը գողության կասկածն է»,- ասաց նա։

Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ ակնհայտ է, որ նպատակը քնապարկերի առգրավումն է եղել, նպատակ են հետապնդել իրենց քայլարշավին խոչընդոտել:

«Դա, ըստ էության, ոստիկաններին հրահանգվել է։ Եթե կարծում եք` մենք քնապարկ ձեռք բերելու հնարավորություն չունենք, սխալվում եք։ Ում ուզում եք բերման ենթարկեք, նիկոլի օրերը հաշվված են»,- եզրափակել է նա։