կարևոր
742 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-28 10:38

Նիկոլի համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները․ Արտակ Զաքարյան

Նիկոլի համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ,  պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլը` բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է: Հանուն իր թրքահպատակ իշխանության պահպանմանը, նա ոչ միայն Հայրենիք է հանձնել, այլ նաև պատրաստ է զոհաբերել հայի արյան մինչև վերջին կաթիլը:

Նա շատ լավ գիտի, որ եթե շարունակի մնալ իշխանության` ապա նորից հսկայական տարածքներ ենք կորցնելու, կամ էլ նոր պատերազի ու զոհերի գնով պարտություն ու պետականության կորուստ ենք ունենալու: Իսկ եթե հրաժարվի վարչապետի պաշտոնից, իր ստեղծած աղետալի իրավիճակն այսօր անկորուստ շտկելը միանգամայն հնարավոր է: Այս ամենը նա լավ գիտի, բայց կամովին երբեք չի հեռանա: Նրան պետք է ամեն կերպ հեռացնել:

Հայրենիք, հող, հոգևոր-մշակութային ժառանգություն, անվտանգություն, զինվորականներ, ոստիկաններ, քովիդով հիվանդներ, գերիներ, վիրավորներ, ցուցարարներ, սեփական թիմակիցներ, ընդդիմադիրներ և այլն, Նիկոլի համար` զուտ իր նպատակներին հասնելու расходный материал -են: Նրանք զոհվել են, մահացել են, վիրավորվել են, հանձնվել են, դավաճանվել են, կալանավորվել են, դատվել են կամ պախարակվել են միմիայն նրա համար, որպեսզի Նիկոլը քայլ առ քայլ հասնի իր թուրքական նպատակներին:

Նա գենետիկորեն ատել և ատում է Հային ու Հայաստանը: Իսկ ամենաշատն ատում և վախենում է գիտակից, արժանապատիվ ու հայրենասեր հայերից:

Նրա համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները` Էդմոնմարուքյաններ, վահագնալեքսանյաններ և այլն: Սակայն կապիտուլյանտը նույնիսկ նրանց չի հարգում:

Եթե սխալվում եմ, ուրեմն ցույց տվեք իր թիմում գոնե մեկ մարդ, ով այս երկրի համար ինչ-որ բան է արել: Ցույց տվեք մեկին, ով հայտնի է եղել որպես շրջապատում հարգված, իր երկրի, քաղաքի, գյուղի, բակի համար ինչ-որ համընդհանուր օգտակար, մնայուն գործ արած մարդ: 

Հ.Գ. Քիչ թե շատ թասիբ-նամուս ունեցողները 44 օրյա պատերազմից հետո թքեցին ու հեռացան Նիկոլի խունտայից»։