կարևոր
1450 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-28 09:32

Ոստիկանության մեքենան պե՞տք է կանգներ, թե՞ ոչ. ի՞նչ քննարկում է եղել ոստիկանապետի մոտ. «Ժողովուրդ»

Ոստիկանության մեքենան պե՞տք է կանգներ, թե՞ ոչ. ի՞նչ քննարկում է եղել ոստիկանապետի մոտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի կողմից երիտասարդ աղջկան մահվան ելքով վրաերթի փաստը քննարկվել է ՀՀ ոստիկանությունում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետը եւ ոստիկանության պաշտոնյաները նման հարց են բարձրացրել, որ վթարից հետո պետք է մեքենան կագներ եւ առաջին օգնություն ցույց տար, ինչը չի արվել, եւ այս դեպքում մնացած հարցերը կտա նախաքննական մարմինը: Համացանցում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ոչ ոք չի կանգնել։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում