24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀԿ-ական երիտասարդները ժամը 1-ի դրությամբ Երեւանի մի շարք հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացրել: «Ստոպ Նիկոլ» խորագրով նախաձեռնության անդամները նախ մի քանի վայրկյանով փակեցին Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող Արմենակյան փողոցը, ապա տվեցին քայլերթի մեկնարկը: Երթը առաջնորդում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Իրազեկման երթի մասնակիցները պարբերաբար վանկարկում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Հայաստան առանց թուրքերի»: Երեւանի պետական համալսարանի մոտ նրանք տեղադրեցին Արցախի դրոշը եւ ուսանողներին միացման կոչ արեցին:
Ակցիայի մասնակիցները մի քանի վայրկյանով փողոցներ փակեցին եւ կոչ արեցին ոստիկաններին՝ չսադրել խաղաղ ցուցարարներին: Նշենք, որ ոստիկանների քանակը աննախադեպ շատ էր: Բազմաթիվ քաղաքացիներ միացան երթին, որոշներն էլ ողջունում էին պատուհաններից: Եղան նաեւ սադրիչներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից ողջ հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ: Մի քանի մարզերից քաղաքացիները գալիս են միանալու Ազատության հրապարակում նստացույց իրականացնողներին: Բոլորի պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի վարչապետի աթոռից եւ ենթարկվի քրեական պատասխանատվության։
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը