Զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 27-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացրել Դատախազության դիմաց: Նրանք սպասում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ իրենք Գլխավոր դատախազից պահանջում են հստակ ժամկետ նշել, թե քանի օր է անհրաժեշտ որոշում կայացնելու համար։
«Մենք խելամիտ ժամանակ ենք առաջարկում` որոշումը կայացնել 48 ժամվա ընքացքում։ Չենք բարձրաձայնի այժմ, թե ինչ կլինի այս կամ այն որոշումից հետո։ Հիմա սպասում ենք գլխավոր դատախազին կամ իր ներկայացուցչին, որպեսզի մեզ տան փաստաթուղթը ու մեր ձեռքում հիմք լինի մեր հետագա գործողությունների համար»,- ընդգծեց նա։
Ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ 2022թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է: