կարևոր
976 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-27 17:30

Չինաստանում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը

Չինաստանում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը

Հենան նահանգում գրանցվել է H3N8 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական կոմիտեն։

Նշվում է, որ հիվանդը չորս տարեկան տղա է։ Մինչ ախտանիշների ի հայտ գալը երեխան շփվել է ընտանի կենդանիների հետ, իսկ տանից ոչ հեռու նաև վայրի բադեր են հայտնվել։ Առաջին ախտանիշները, այդ թվում՝ ջերմությունը, տղայի մոտ ի հայտ են եկել ապրիլի 5-ին, իսկ ապրիլի 10-ին նա հոսպիտալացվել է առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Ապրիլի 24-ին թեստավորումից հետո երեխայի մոտ հայտնաբերվել է H3N8 վարակ։

«Փորձագետների նախնական գնահատմամբ՝ H3N8 գրիպի վիրուսն ունի թռչնի ծագում և նախկինում չի կարողացել արդյունավետորեն վարակել մարդկանց։ H3N8 վիրուսը հայտնաբերվել է ձիերի, շների, թռչունների և փոկերի մոտ ամբողջ աշխարհում, սակայն մարդկանց մոտ H3N8-ի ոչ մի դեպք չի գրանցվել»,- ասված է հաղոդրագրությունում։