24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցի:
Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան նիստի ընթացքում որոշում է կայացրել չմասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայի ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Մուտքը լինելու է տոմսերով: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ: