կարևոր
1720 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-27 16:12

Մարզամահերգային համալիրի դիմացից Արցախի դրոշով կիրականացվի երթ դեպի Ազատության հրապարակ

Մարզամահերգային համալիրի դիմացից Արցախի դրոշով կիրականացվի երթ դեպի Ազատության հրապարակ

Ապրիլի 27-ին` ժ. 19։30, մարզամահերգային համալիրի դիմացից Արցախի 40 մետրանոց դրոշով կիրականացվի երթ դեպի Ազատության հրապարակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Նա նաեւ նշել է. «Երթուղի՝ Կիեւյան փողոց, Բաղրամյան փողոց, Ազատության հրապարակ:

Միացի’ր մեզ, համախմբվենք։

Հարցնում էիք, ինչ ակցիաների մասնակցեք, եկեք միասին պատվով բերենք Արցախի դրոշը»: