17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
Այժմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ իրականացվում են համապատասխան գործողություններ:
ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է նաև բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող սոցիալական ցանցերի գրառումները և մամուլի հրապարակումները։
Ավելի ուշ ՄԻՊ աշխատակազմի կողմից մանրամասն կհրապարակվեն ամփոփած ողջ տվյալները: