Մահվան ելքով վրաերթի վայրում քաղաքացիները ծաղիկ, փափուկ խաղալիքներ, մոմեր ու պաստառ են դրել, վրան գրված «Նիկո՛լ, մարդասպան» գրությամբ:
Հիշեցնենք, որ երեկ Պարոնյան-Լեո խաչմերուկում երիտասարդ կնոջը վրաերթի էր ենթարկել Փաշինյանի ավտորաշարասյան մաս կազմող ոստիկանական ավտոմեքենան, վրաերթից հետո ավտոշարասյունը շարունակել էր ճանապարհը՝ առանց կանգ առնելու: