կարևոր
913 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-27 15:37

Ես որպես Արցախյան պատերազմի վիրավոր, կոչ եմ անում միավորվելու և պաշտպանելու Արցախը և Հայաստանը. Մանուել Մանուկյան

Ես որպես Արցախյան պատերազմի վիրավոր, կոչ եմ անում միավորվելու և պաշտպանելու Արցախը և Հայաստանը. Մանուել Մանուկյան

Հարգելի Արցախյան Պատերազմի վիրավորներ, դիմում եմ բոլորիդ, առանց բացառության. Արցախյան պատերազմում զոհված տղերքից հետո ամենամեծ կորուստը մենք ենք կրել, մենք մեր ողջ կյանքը մնալու ենք հաշմանդամ և այս անդառնալի կորուստը միշտ ուղեկցելու է մեզ։ Այդ հողերի համար մենք ենք կռվել և մենք պիտի առաջինը թույլ չտանք, որ այն հանձնեն ու մեր ազգին վախեցնեն։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Մանուել Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես որպես Արցախյան պատերազմի վիրավոր, կոչ եմ անում միավորվելու և պաշտպանելու Արցախը և Հայաստանը։ Այսօրվա դասալիք իշխանությունը ցանկանում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, այսինքն մեր ընկերների ու մեր արյունը ուզում է նվիրել թուրքին։ Մենք իրավունք ունենք մեր խոսքը ասելու, մենք պիտի համախմբվենք և թեկուզ ջարդված ձեռքերով կամ ոտքերով շարունակենք պայքարել Հանուն Արցախի և Հայաստանի։ Մենք իրավունք չունենք չպայքարելու։

Բոլորիդ կոչ եմ անում այս պատմական և օրհասական օրերին համախմբվելու և մեր վիրավորների պայքարող թիմը ստեղծելու։ Այո, պիտի վիրավորներով գնանք և նայենք ոստիկանների աչքերին, պիտի նայենք մեր արյամբ պաշտպանած երիտասարդ աղջիկներին փողոցներում քարշ տվող ոստիկանների աչքերին և հարցեր տանք։

Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարելու թող զանգահարեն՝ 093306289 Հեռախոսահամարով։

Հարգանքներով Մանուել Մանուկյան»: