«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը և Քրիստինե Վարդանյանը մի խումբ քաղաքացիների հետ կարմիր ներկով լցված դույլով շարժվեցին դեպի Կառավարություն։ Նրանք հայտարարերեցին, որ այն խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի «արյան ծարավը»։
«Իրենք իրենց հետևից արյան հետք են թողնում, որտեղ գնում են, արյուն է այնտեղ: Ու դա մեր արյունն է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:
Թադևոս Ավետիսյանը ձեռքերը թաթախեց կարմիր ներկով դույլի մեջ, այնուհետև տպեց հատակին։
Ոստիկանությունը ընդդիմադիր պատգամավորին տեղափոխեց ոստիկանական մեքենա։
Ավելի ուշ Ավետիսյանը բաց թողնվեց, սակայն ակցիա իրականացնող մի խումբ երիտասարդներ բերման ենթարկվեցին։