կարևոր
673 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-04-27 15:06

Մենք պարտավոր ենք հաղթել. արի՛ հրապարակ, որ միասին քննարկենք, որոշենք ու հաջողենք.Բաբայան

Մենք պարտավոր ենք հաղթել. արի՛ հրապարակ, որ միասին քննարկենք, որոշենք ու հաջողենք.Բաբայան

Արի հրապարակ, որ միասին քննարկենք, որոշենք ու հաջողենք, գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Մենք պարտավոր ենք հաղթել, մենք պարտավոր ենք ուժեղ և հարուստ պետություն կառուցել»,-գրել է նա: 

Հիշեցնենք, որ այս օրերին երիտասարդները Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ակցիաներ են իրականացնում, իսկ երեկոյան՝ ընդդիմադիր բոլոր ուժերը միանում են Ազատության հրապարակում և քայլերթեր իրականացնում։

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդներն այսօր «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով տևական ժամանակ փակ են պահել Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Մյասնիկյան պողոտան և այլ հատվածներ։ Ոստիկանները բռնի ուժով փորձել են բացել ճանապարհը:

Քաղաքացիներ պատշգամբներից, վարորդներն էլ ձայնային ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնել երիտասարդներին: