կարևոր
1561 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-27 13:11

Բրյուսովի անվան համալսարանի բակում ուսանողները տեղադրեցին Արցախի դրոշը, ապա կարմիր ծուխ բաց թողեցին. կան բերման ենթարկվածներ

Բրյուսովի անվան համալսարանի բակում ուսանողները տեղադրեցին Արցախի դրոշը, ապա կարմիր ծուխ բաց թողեցին. կան բերման ենթարկվածներ

Երիտասարդները շարունակում են դրոշներով իրազեկման ակցիան երևանյան բուհերում։ Քիչ առաջ ուսանողները Թատերական ինստիտուի մոտից շարժվեցին դեպի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան և «Ուսանո՛ղ զաթնի՛ր» կոչերով հորդորեցին ուսանողներին միանալ իրենց պայքարին։

Երիտասարդները հայտարարեցին, որ Արցախի դրոշը տեղադրում են համալսարանի բակում՝ ի նշան նրա, որ հայ երիտասարդը համաձայն չէ Արցախը Ադրբեջանին հանձնելու դիրքորոշմանը։ Համալսարանի բակում Արցախի դրոշը տեղադրելուց հետո նրանք կարմիր ծուխ բաց թողեցին, որից հետո երիտասարդներից մի քանիսը նստեցին Թումանյան փողոցի վրա և ճանապարհը փակելով։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նրանց` փորձելով ճանապարհը բացել։