կարևոր
376 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-04-27 10:56

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։