Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան փողոցի թիվ 7/9 հասցեի հարևանությամբ գտնվող ԱՁ-ին պատկանող տարածքում։
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով ամբողջոությամբ մոխրակույտի են վերածվել Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները և մասամբ ջերմահարվել է Renault մակնիշի ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրդեհի պատճառը, պարզվում է։