կարևոր
1453 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-27 09:52

Նիկոլի բացած պատմության սև էջը փակվում է. Արտակ Զաքարյան

Նիկոլի բացած պատմության սև էջը փակվում է. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս օրերին Հայաստանում ծնվում է համաժողովրդական շարժում, որը երեք շատ կարևոր ձեռքբերում է ունենալու:

1. ՀԱՅԸ նորից դառնում է ԱԶԳ: Նա մերժելու է իր շարքերում գլուխ բարձրացրած  մորթապաշտությանը, «նիկոլիզմը» և մարտնչող տգիտությանը: Ազգային ոգին ու արժանապատվությունը նորից վերակենդանանում են: Այսօր Երևանի փողոցներում ձևավորվում է համազգային նպատակների համար պայքարի պատրաստվող նոր ազգային պետությունը:

2. Նիկոլի քանդած Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կրկին համախմբվում է: Հայն աշխարհում վերականգնելու է իր պատիվը, անվտանգությունը և խաղաղ պետականությունը: Արցախն ու Հայաստանը վերագտնելու են պետությունն ամրացնելու, ռազմա-քաղաքական դիրքերը վերականգնելու և Արցախն ամբողջացնելու ճշմարիտ ուղին:

3. Նիկոլն ու իր նեղ խունտան դատապարտվելու են: Ընդ որում, հնչելու են և´ իրավական, և´ քաղաքական, և´ բարոյական դատավճիռներ: Նիկոլի բացած պատմության սև էջը փակվում է:
Համաժողովրդական դիմադրության «STOP Նիկոլ» շարժումը Հայ ժողովրդի ապագայի միակ երաշխիքն է դարձել:

Ինչպես 1988թ. համազգային շարժումը հիմք դրեց Հայաստանի ու Արցախի անկախ պետությունների ձևավորման համար, այնպես էլ այս օրերին սկսված համաժողովրդական շարժումը հիմք է դնելու Արցախի ու Հայաստանի պետականությունների նոր վերածննդի համար»: