կարևոր
1414 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-26 21:32

«Հայկական օրակարգ. ի՞նչ է կատարվում Հայաստանում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքական գործընթացների հիմքում այսօր ընկած են շոուներն ու վիրավորանքները: Սակայն, Գառնիկ Գեվորգյանի խոսքով, սրանք որակներ են, որոնցում Նիկոլ Փաշինյանը հավասարը չունի: Ու քանի որ խնդիրը քաղաքական գործընթացի մեխանիզմի մեջ է քաղաքագետն առաջարկում է գնալ ավելի բարդ ու երկար ճանապարհով: 
Քաղտեխնոլոգի խոսքով՝ 2018 թվականին բնակչությունը փողոց դուրս եկավ, քանի որ պարզապես փոփոխություններ էր ուզում: Սակայն, Կարեն Քոչարյանը շեշտում է՝ մարդիկ պետք է հասկանան, որ իրենց խաբել են, ոչ թե սխալվել են: Փորձագետը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի տված խոստումները, որոնց մի զգալի մասը, ըստ նրա, պարզապես չիրականացվեց: 
Հայ ժողովուրդը, իրավապաշտպանի խոսքով, չնայած բոլոր փորձություններին, որոնք արդեն բաժին են ընկել, դեռ լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած: Ավետիք Իշխանյանը զարմանում է, որ ներկայիս իշխանությունները պատերազմում կրած աղետալի պարտությունից հետո կարողացան հաղթել ընտրություններում եւ ավելին, ըստ էության, շարունակում են ընդունելի լինել: 
Իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայիս հույսն ու հենարանը, ըստ փաստաբանի, ոստիկանությունն է: 2018 թվականից հետո բազմաթիվ գործողություններ են տեղի ունեցել, սակայն, Ռոբերտ Հայրապետյանը վստահենցում է, որ ոստիկանության աշխատակիցները դեռ երբեք այդպիսի ատելություն չեն ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, որքան հիմա:

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը