18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հաստատել է, որ իր թեկնածությունն առաջադրելու է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, գրում է Figaro-ն։
«Ազգային միության» առաջնորդը 2017 թվականից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր է։
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ հունիսի 12-ին և 19-ին։
Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների 58% քվեն և վերընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում: