կարևոր
1942 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-26 17:19

Գերմանիայում նախազգուշացրել են 2023 թվականին համաշխարհային պատմության մեջ խոշորագույն ճգնաժամի մասին

Գերմանիայում նախազգուշացրել են 2023 թվականին համաշխարհային պատմության մեջ խոշորագույն ճգնաժամի մասին

Ուկրաինական ճգնաժամի պատճառով մատակարարումների շղթայի խախտումը կհանգեցնի պարարտանյութերի դեֆիցիտի եւ ֆերմերներին կզրկի բավարար չափով բերք ստանալու հնարավորությունից: Այդ մասին ասվում Է Compact գերմանական հրատարակության հոդվածում:

«Հաջորդ տարի մեզ սպասում Է մարդկության պատմության մեջ խոշորագույն պարենային ճգնաժամերից մեկը»,-հրատարակությունը մեջբերում Է Bayer AG քիմիա-դեղագործական անդրազգային կորպորացիայի բաժնի ղեկավար Մատիաս Բեռնինգերի խոսքը: Նրա տեսակետը կիսում Է տնտեսագետ Մատին Կայիմը, որի խոսքով՝ համաշխարհային սովի ճիրաններում կարող Է հայտնվել մինչեւ հարյուր միլիոն մարդ: Ինչպես նշել Է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի ղեկավար Դեւիդ Բիզլին, սննդամթերքների անբավարարությունը կառաջացնի ընդգրկուն միգրացիոն հոսքեր, որոնց ֆոնին 2015 թվականի ճգնաժամը «նման կլինի ամառային զբոսախնջույքի»: Եվրոպական երկրների համար հատուկ կարեւորություն են ներկայացնում Ուրալում եւ Բելառուսում պարարտանյութերի արտադրության կալիումական գործարանները, որոնք այժմ գտնվում են արեւմտյան պատժամիջոցների ներքո:

Որպես փոխարինողներ առաջարկվում Է օգտագործել ազոտային պարարտանյութերը, բայց, ինչպես գրում Է հրատարակությունը, գազի թանկանալու պատճառով դրանք հնարավոր չի լինի արտադրել հասանելի գներով: Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա: Սահմանափակիչ միջոցառումներն ամենից առաջ վերաբերել են բանկային համակարգին եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքին: Բազմաթիվ բրենդներ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին:

Կրեմլում նոր պատժամիջոցները որակել են տնտեսական պատերազմ, բայց ընդգծել են, որ պատրաստ են եղել իրադարձությունների նման զարգացմանը: Նաեւ Եվրոպայում ավելի բարձր են սկսել հնչել ռուսաստանյան Էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները: ՌԴ-ից գազի ու նավթի մատակարարումներից հրաժարվելու ուղեգիծն ակտիվորեն պաշտպանվում Է ԱՄՆ-ի կողմից, որն այլընտրանքային արտադրողներին կոչ Է անում՝ ավելացնել իրենց արդյունահանումը: Դրա հետ մեկտեղ Եվրոպան արդեն բախվել Է վառելիքի գների աճին եւ դրանով պայմանավորված պարենային գնաճին, ինչն առաջացրել Է բնակչության դժգոհությունը: Եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը մարտ ամսվա արդյունքներով արագացել Է, հասնելով 7,4 տոկոսի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: