կարևոր
1204 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-26 16:22

Արյունոտ ձեռքերով շապիկներ կառավարության շենքի մոտ

Արյունոտ ձեռքերով շապիկներ կառավարության շենքի մոտ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Շառլ Ազնավուրի հրապարակից երթով շարժվեցին դեպի դատախազության շենք։ Մեկ պտույտ կատարեցին Հանրապետության հրապարակում՝ հասնելով կառավարության շենքի մոտ, վանկարկում էին «Մարդասպա՛ն, մարդասպա՛ն»

 Զոհված տղաներից մեկի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը, սպիտակ շապիկներ դրեց կառավարության շենքի մոտ, որոնց վրա արյունոտ ձեռքեր էին։ «Չես մարսելու մեր երեխաների արյունը, պատասխան ես տալու»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Անահիտ Մանասյանը։

Կառավարության շենքը երեք շարքով շարված ոստիկաններն էին պահպանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում։