կարևոր
2125 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-26 16:06

Ոստիկանությունը երեկվանից դուրս է եկել իր գործառույթների շրջանակներից՝ կատարելով ապօրինի հրահանգներ․ Իշխան Սաղաթելյան

Ոստիկանությունը երեկվանից դուրս է եկել իր գործառույթների շրջանակներից՝ կատարելով ապօրինի հրահանգներ․ Իշխան Սաղաթելյան

Այսօր՝ ապրիլի 26-ին Կոմիտաս Գյուլբենկյան խաչմերուկում ՀՅԴ Երիտասարդական միության անդամները խաղաղ ակցիա են իրականացրել, որից հետո մի խումբ ոստիկաններ շրջափակել են Արամ Մանուկյան շենքը․ այս մասին տեղեկացրել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Լուրեր տարածվեցին, որ ցանկանում են ներխուժել շենք ակցայի մասնակիցներին բերման ենթարկելու համար: Հիմա կենտրոն են գալիս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, այստեղ են գտնվում երիտասարդներ, ովքեր երևանի տարբեր փողոցներում իրականացնում են խաղաղ իրազեկման ակցիաներ, դա Սահմանադրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է»,-ասել է նա:

Ոստիկանությունը սպասում էր դատարանի որոշմանը, որպեսզի խուզարկի Դաշնակցության երիտասարդական կենտրոնը։

Ըստ՝ ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, այս իշխանությունը ցանկացած բողոքի, ցանկացած գործողություն, քաղաքացիական կեցվածքից վատանում է և բնականաբան է այս վիճակն է լինելու։ Նրանք հասկանում են, որ հայ ժողովուրդը արթնացել է, արդյունք էլ սա է, պետք է ակնկալենք, որ հայ ժողովուրդը ոտքի կկանգնի և կքշի այս ազգադավ իշխանություններին։

Արևմտահայոց ուսումնասիրության կենտրոնի նախագահ Հայկազուն Ալվրցյանն էլ նկարագրեց այն պահը, թե ինչպես են ոստիկանները երիտասարդներին բերման ենթարկել ու տարել․

«Մի հատ նողկալի, գարշելի դեմքով մի փոխգնդապետ ասում էր, որ տղաներին լցնեն մեքենան ու տանեն: Բոլորին, շենքի հերթապահին էլ հետը լցրին, ասում եմ՝ հո թուրքեր չեն էստեղ եկել, կարո՞ղ է թուրքական ջոկատ եք: Իրենց հայտնի ձեռագրով՝ առանց հարցի, առանց բանի, քաշքշելով տարան տղաներին»:

Ակնհայտ է՝ իշխանության ղեկին հայտնված Քաջ Նազարը տվայտանքների մեջ է, ինքը այսօր ՀՀ-ում ունի մի հենարան, դա ոստիկանությունն է, որը մեկ մարդու հրահանգով կատարում է ապօրինություններ։ Դաշնակցության երիտասարդական կենտրոնի մոտ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ինչ-որ կատարվում է այս պահին, ապօրինություն է, և որևէ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է մտնել դաշնակցության գրասենյակ ու այս ապօրինությունները շարունակի։ Մենք այստեղ ենք, թույլ չենք տալու։ Ոստիկանությունը երեկվանից դուրս է եկել իր գործառույթների շրջանակներից, կատարելով այդ մարդու ապօրինի հրահանգները։ Այս տղերքին, որ այսպես կոպիտ և ապօրինի ձևով ձերբակալում են, մեր տղեքը այս պատերազմում կորցրել են իրենց ընկերներին, իրենց եղբայրենրին, հետ չեն կանգնելու»,-ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը փաստեց, որ այդ տղերքը, ում ձերբակալում են, պատերազմում կորցրել են իրենց ընկերներին, եղբայրներին․ «Ո՞ր մեկին ձերբակալեն, ո՞ր մեկին, քանի տասնյակ հազար մարդ կարող են ձերբակալել․ վայրկյանների ընթացքում են մարդիկ հավաքվում»։

Ինչ կատարվում է այս պահին՝ ապօրինություն է և որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել Դաշնակցության գրասենյակ․ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք այստեղ ենք, թույլ չենք տալու, մեր երիտասարդները խաղաղ անհնազանդության ակցիա են արել, դա իրենց քաղաքացիական իրավունքն է։ Ոստիկանությունն էլ թող օրենքի սահմաններում իրականացնի իր գործառույթը։ Ինքը երեկվանից արդեն դուրս է գալիս իր գործառույթների շրջանակից՝ կատարելով մեկ մարդու ապօրինի հրահանգները»,-ասաց նա։

Հայտնի է, որ դաշնակցական երիտասարդներին բերման են ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Նշենք, որ որ ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնի մոտ խաղաղ ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել Սևակ Նազարյանը, Տարոն Ղազարյանը, Գարուշ Կարապետյանը, Սամվել Կարապետյանը և Վահե Գրիգորյանը։