Ազնավուրի հրապարակից զոհված զինծառայողների հարազատները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։ Հարազատները կրում են իրենց անմահացած որդիների, եղբայրերի, ամուսինների լուսանկարներով շապիկներ, կամ ձեռքներին բռնել են նրանց լուսանկարները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում։