կարևոր
658 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-26 15:30

Նիկոլ Փաշինյանի հույսն ու հենարանը ոստիկանությունն է. Ռոբերտ Հայրապետյան

Նիկոլ Փաշինյանի հույսն ու հենարանը ոստիկանությունն է. Ռոբերտ Հայրապետյան

ՀՀ քննչական մարմինները լիակատար հնազանդություն են ցուցաբերում գործող իշխանությանը: Այս մասին ապրիլի 26-ին «Հայկական օրակարգ. Ի՞նչ է կատարվում Հայաստանում» թեմայով բանավեճի ժամանակ ասաց փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Իսկ ոստիկանությունը, նրա խոսքով, ամեն ինչ անում է՝ գործող վարչապետի իշխանությունը պաշտպանելու համար։ «2018 թվականից հետո բազմաթիվ գործողություններ են տեղի ունեցել, սակայն ոստիկանության աշխատակիցները դեռ երբեք այդպիսի ատելություն չեն ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, որքան հիմա։ Խոսքն ինչպես տեղեկատվական, այնպես էլ անհնազանդության ակցիաների մասին է»,- ասաց Հայրապետյանը։

Ակցիաներ անցկացնելու բոլոր փորձերը, ինչպես նշեց փաստաբանը, անմիջապես կասեցվում են իրավապահների կողմից։ «Նիկոլ Փաշինյանի ներկայիս հույսն ու հենարանը ոստիկանությունն է։