ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Սարգիս Բաղդասարյանը տեղեկցնում է, որ ինքը ևս ազատվում է
«Սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից։ Գնում եմ ընկերներիս հետ պայքարելու մինչև վերջ` հանուն Հայենիքիս։ Ես Հայրենիք չունեմ թուրքին զիջելու։
Օրվա ապազգային իշխանությունը պատրաստ է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ի՛մ ու քո՛ հայրենիքը զիջել թշնամուն։
Միացի՛ր մեզ՝ տեր կանգնելու Արցախին, Հայաստանին»։
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև ՀՅԴ և Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը և ՀՅԴ և Արտաշատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Անի Ազատյանը։