կարևոր
523 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-04-26 12:30

Պուտինը Կրեմլում հանդիպում կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Պուտինը Կրեմլում հանդիպում կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 26-ին Կրեմլում կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որը Մոսկվա կժամանի Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար։

Սկզբում Գուտերիշը բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, այնուհետեւ հանդիպում կունենա Պուտինի հետ:

Ավելի քան մեկ շաբաթ առաջ Գուտերիշն ուղերձներ Է հղել ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներին՝ խնդրելով իրեն Մոսկվա եւ Կիեւ ընդունել «խաղաղության հաստատմանն ուղղված շտապ քայլերը» քննարկելու համար:

Ապրիլի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անկարայում հանդիպել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ ապրիլի 28-ին Կիեւում պլանավորված Է նրա հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: