Ընդդիմադիր երիտասարդները երևանյան բուհերում Արցախի դրոշներով իրակզեկման ակցիա են իրականացրել։ Նրանք նախ Արցախի դրոշը տեղադրեցին ՀՊՏՀ-ի բակում, ինչից հետո գունավոր ծուխ բաց թողեցին համալսարանի բակում ի՝ նշան իրենց պայքարի։
Նրանք՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», «հայ ազգ, ոտքի՛» «ուսանող ոտքի», «պայքար» վանկարկումներով և հայրենասիրական երգեր երգելով, շրջում են Երևանի տարբեր փողոցներով.
Ակցիայի մասնակիցները հորդորեցին ուսանողներին միանալ հանուն Արցախի և ինքնիշխանության համար մեկնարկած պայքարին։
Արցախի մեծ դրոշով՝ նրանք երթով շարունակեցին իրենց իրազեկման ակցիան մյուս համալսարաններում ևս։ Ուսանողներին իրազեկում են, որ այսօր տեղի կուեննա մեծ երթ Սասունցի Դավիթ արձանի մոտից։