կարևոր
1528 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-26 12:06

Տիգրանաշենը հայկական է, հայկական էլ մնալու է․ ընդդիմության խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան

Տիգրանաշենը հայկական է, հայկական էլ մնալու է․ ընդդիմության խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երևան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը և մի խումբ այլ ընդդիմադիրներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից մեկնարկել են ընդդիմության նախաձեռնած քայլերթը դեպի Երևան։

«Նիկոլ Փաշինյանը և իր յուրայինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլավներ՝ նկատի ունենալով նաև Տիգրանաշենը։ Ուրեմն ասում ենք՝ Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, որովհետև հայկական է, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանությունները ականջներին օղ անեն»։

Քայլերթի մասնակիցներից Գերասիմ Վարդանյանը ընդգծեց, որ Տիգրանաշենից սկսելը խորհրդանշական իմաստ ունի։

«Այս հողը, որ վրա կանգնած ենք, Նիկոլ Փաշինյանը և իր խունտան համարում են ադրբեջանական, եկել ենք հենց Տիգրանաշենից սկսելու և ասելու՝ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու։ »,- ասաց Գերասիմ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ երեկ էլ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանը և մի խումբ իջևանցիներ երթը մեկնարկել էին Իջևանից։