կարևոր
1273 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-26 11:40

Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է. Լավրով

Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է. Լավրով

Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ իրական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն մեծացնել այդ սպառնալիքը: Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Լավրովը հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատել են այդ զենքերի կիրառման անթույլատրելիության մասին թեզը։

«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք ելնում ենք դրանից, և հիմա  չէի ցանկանա, որ երբ ռիսկերն իսկապես շատ են ու էական, արհեստականորեն ուռճացվեին այս ռիսկերը։ Վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել։

«Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք երրորդ համաշխարհային պատերազմ, հենց այս համատեքստում են դիտարկվում Զելենսկու և նրա թիմի մշտական սադրանքները, որոնք պահանջում են ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել Ուկրաինայի կառավարությանը պաշտպանելու համար։ Եվ բոլորը միշտ ասում են, որ զենք են տալու, ինչը, իհարկե, նաև կրակի վրա յուղ է լցնում: Նրանք  այս զենքի մատակարարումներով ուզում են ստիպել ուկրաինացիներին կռվել Ռուսաստանի հետ»,-ասել է Սերգեյ Լավրովը։