18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Հայտնվել են մարդիկ, որոնք հռետորական հարց են հնչեցենում, թե ի՞նչ տարբերություն, 2018-ին էլ էին նույն ճանապարհով իշխանափոխություն անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Թեև հռետորական հարցերը պատասխաններ չեն ենթադրում, բայց երկու կարևոր տարբերության մասին ուզում եմ խոսել.
1) 2018-ին իշխանափոխություն էին անում, որ կործանեն մեր հայրենիքը, 2022-ին իշխանափոխություն ենք անում, որ կանխենք կործանումը, պահպանենք ու շենացնենք մեր հայրենիքը:
2) 2018-ին թուրքական պատվերով իշխանափոխություն արեցին, 2022-ին հայերն իրենց հոգու պարտքի կատարմամբ կհեռացնեն 2018-ի պատվերը կատարողներին:
Սա ամենահայկական ու կյանքի պայքար է, որ ավարտին ենք հասցնելու:
#ԱրիՀրապարակ, ուշանալու իրավունք չունենք»,- գրել է Բաբայանը։