կարևոր
907 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-26 10:45

Մի լուսանկարի պատմություն...Գեղամ Մանուկյան

Մի լուսանկարի պատմություն...Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․

«Մի լուսանկարի պատմություն...

Այսօր Դիմադրության իրազեկման երթի ժամանակ Կոմիտաս պողոտայում Իշխան Սաղաթելյանը ելույթում նշեց, որ նիկոլականությունը 2018-ին, առաջին իսկ գործողություններից սկսեց սուտ խոստումներ տալ, որոնք իշխանության գալուց հետո որևէ մեկը չկատարեց։

Դրանցից մեկը շատերը կհիշեն՝ արագաչափերի արգելման խոստումն էր։ Ի հիշեցում այդ չկատարված սուտ խոստման, իր լուսանկարով ու ստախոս գրությամբ պաստառը, զինակիցներիս օգնությամբ փակցրեցի արագաչափի վրա։

Ոչ թե արագաչափեր փակելու ակցիա էինք անում, այլ հիշեցնում էինք, թե Երևանի ամեն մի քայլափոխում կարելի է նրա ստերը, չկատարված խոստումները հիշեցնել։ Արագաչափից հետո՝ մետրոյի կայարան, երբ Աջափնյակի կայարանն այդպես էլ չկառուցվեց։ Բացվեցին, մի քանի ամիս հետո փակվեցին նախագահականի ու ԱԺ դարպասները։ Շարքը կարելի է շարունակել։

Ու շարունակելու ենք հիշեցնել ամեն քայլափոխի։ Բայց ստերը կարելի էր համարել զանցանք, եթե չլինեին ավելի մեծ, ազգակործան հանցանքները, որի համար էլ նրա օր առաջ հեռացումը մեր երկրի ազատագրման համար օդ ու ջրի պես անհարժեշտ է։ Այդ իսկ պատճառով է մեր որևէ վայրկյան չնահանջող պայքարը։ Արդյունքները՝ շուտով։ Հիմա՝ չենք կանգնում, ընկճվում, ընդլայնում ենք մեր շարքերն ու գնում դեպի հաղթանակ»։