կարևոր
1864 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-04-26 10:04

Դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու․ Հռիփսիմե Արշակյան

Դիմումիս համաձայն ազատվել եմ աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու․ Հռիփսիմե Արշակյան

ՀՅԴ և Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ Հռիփսիմե Արշակյանը տեղեկացնում է․

«Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժի աշխատանքից և գնում եմ ընկերներիս հետ պայքարելու՝ հանուն հայրենիք ունենալու ի՛մ իրավունքի։ Իմ տան տղամարդիկ իրենց կռիվն են տվել թուրքի դեմ հանուն Արցախի, ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, երբ հայրենիքիս կառավարումը հանձնված է խեղկատակների, որոնք պատրաստ են բացի սեփական աթոռից զիջել ամեն ինչ՝ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՑ մինչև ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ։ Ես գնում եմ՝ արժանապատվությամբ ուսերիս կրելու Վրեժ, Գեղամ և Արտակ Արշակյանների տան անդամը լինելու պատիվը, պատասխանատվությունը։ Հայրենիքի համար պայքարը սրբազան պայքար է, դրանից հոգնել չի՛ կարելի։
Մեր երթը կմեկնարկի այսօր ժամը 10:30-ին Տիգրանաշենից։
Ես և իմ ընկերները գնալու՛ ենք մինչև վերջ»։

#Զարթնիր_հանուն_հայ_մնալու

#Զարթնիր_հանուն_Արցախի

#Զարթնիր_հանուն_հավերժական_Հայաստանի