կարևոր
523 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-04-26 09:29

ՔՊ-ն նախկին խանդավառությամբ չի արձագանքում ընդդիմության ցույցերին. «Ժողովուրդ»

ՔՊ-ն նախկին խանդավառությամբ չի արձագանքում ընդդիմության ցույցերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկին խանդավառությամբ չի արձագանքում ընդդիմության՝ արդեն մոտ տասն օր մեկնարկած տարբեր ցույցերին, ակցիաներին։ Երբեմնի «հեղափոխականները», որ իրենց ու հատկապես իրենց քաղաքական առաջնորդին թթու խոսք ասողներին, մեկը մյուսին հերթ չտալով, քննադատում ու դատափետում էին, այժմ կա՛մ հազարից մեկ են Facebook-յան գրառումներ անում, կա՛մ առհասարակ լռում են։

Իհարկե, ՔՊ-ի «նախկիններն են մեղավոր» խոսույթը իշխանականների առաջին գծի ներկայացուցիչների շուրթերին է դեռ, բայց նկատելի է, որ ՀՀ «հպարտ ու արժանատաիվ» քաղաքացիների անունից խոսացողների բոցաշունչ ելույթներն այս օրերին չեն լսվում։ Սա երկու բան կարող է նշանակել. նրանք կա՛մ «մեր դեմ խաղ չկա» տրամաբանությամբ են առաջնորդվում, կա՛մ նրանց ընդգծված սուր ելույթներից զերծ մնալու խորհուրդ են տվել։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում