27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակում մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ ծածանվեց Արցախի դրոշը: Աշխատակազմը փորձեց խոչընդոտել, սակայն ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության ներկայացուցիչ, 44 օրյա պատերազմի մասնակից, Բժշկական համալսարանի օրդինատոր Հայկազ Հարությունյանը հասավ նպատակին: Ուսանողները հայտարարեցին անժամկետ դասադուլ` պայմանավորված Հայաստանում եւ Արցախում օրեցօր վատթարացող անվտանգային պայմաններով: Նրանք մյուս բուհերի ուսանողներին շարժմանը միանալու կոչ արեցին։
Բժշկական համալսարանի ուսանող Խորեն Ամիրխանյանը Նարեկացու խոսքերը իր համար նպատակ է դարձրել: Նա վճռական պայքարի կողմնակից է։
Ուսանողները կարեւորում են երիտասարդության պայքարի ճիշտ ընտրված տարբերակները: Արցախցի ուսանող Գուրգեն Առստամյանը առաջարկում է միացման տարբերակով ազգի ճակատագիրը որոշող ելք գտնել։
Նշենք, որ տարբեր բուհերում արդեն սկսել են բողոքի խաղաղ ակցիաներ: Երիտասարդները երեւանյան 15 բուհերում միաժամանակ կոչով դիմել են ուսանողներին, «Ուսանող, զարթնի՛ր» կոչով եւ հայտարարել են անժամկետ դասադուլ:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում