կարևոր
784 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-25 17:25

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կմեկնի Բաքու

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կմեկնի Բաքու

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Ադրբեջան։ Այցի ընթացքում Օլսոնը կհանդիպի մի շարք պաշտոնյաների հետ և կմասնակցի տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների տարեկան համաժողովին, որը կայանալու է ապրիլի 27-28-ը՝ Բաքվում:

Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ հավելելով, որ համաժողովին կմասնակցեն նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, USAID-ի ադմինիստրատորի օգնականի տեղակալ Մարկ Սիմակովսկին, Եվրոպային և Եվրասիային ԱՄՆ աջակցության համակարգողի պաշտոնակատար Գրեգ Նաարդենը և Կովկասի գծով բանակցությունների ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը։