կարևոր
640 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-25 17:13

Որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջև․ Շարմազանով

Որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջև․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Ավելի լավ է՝ մարդ չապրի, քան թուրքի շպրտած, «կզած խաղաղության» մեջ «ապրի»։

Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է՝ հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել, եթե մեզ չենթարկվեցիք, իսկ կապիտուլյանտները թուրքերից «դրական ազդակ» են տեսնում ու «խաղաղություն-խաղաղություն» են գոռում։

Արա՛, որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջև։

Նույնիսկ թշնամին իր հակառակորդի մեջ արիությունն ու հայրենապաշտությունն է հարգում ու ոչ՝ կույր աթոռապաշտությունը։

Խաղաղություն կնքում են արժանապատիվների հետ, այլ ոչ պաշտոնի համար սեփական ազգային շահն ուրացողի։

Դուք գիտեք միայն ատել սեփական ազգի հերոսական էջերն ու սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը։

Մարդ մի անգամ է ապրում…

Պետք է ձգտել ապրել մարդու, այլ ոչ ….նման։

Բելն ո՞վ է, որ Հայկին հաղթի…»։