կարևոր
742 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-25 15:54

Վաղուց ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արմեն Սարգսյան

Վաղուց ժամանակն է, որ Մեծ Բրիտանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արմեն Սարգսյան

Բրիտանական հայտնի The Times պարբերականը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Red Box խորագրի ներքո այսօր ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը:

Խոսելով Հայոց ցեղասպանության դասերի մասին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մենք չենք կարող արժանահավատորեն դատապարտել 21-րդ դարի վայրագությունները, եթե հրաժարվենք ընդունել 20-րդ դարի հանցագործությունները, որոնք նպաստեցին աշխարհը ձևափոխելուն: Բրիտանական կառավարությունը հնարավորություն ունի շտկել ծանր սխալը և օրինակ ծառայել աշխարհին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի անցկացնելով հիշատակի արարողություն, ինչպես հայ ժողովուրդն է նշում ամեն ապրիլի 24-ին։

Փորձելով Բրիտանիան տանել դեպի պատմության ճիշտ կողմը՝ նախորդ ամիս պատգամավորների միջկուսակցական խումբը, ներառյալ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ սըր Իեն Դունկան Սմիթին և Լեյբորիստական պատգամավոր Ռուպա Հուքին, իր աջակցությունը հայտնեց անհատ անդամների կողմից ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծին, որը ձգտում էր «շտկել սարսափելի պատմական անարդարությունը»՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, օրինագիծը, ինչպես հաճախ է պատահում անհատ անդամների օրինագծերի դեպքում, առաջին ընթերցումից այն կողմ չգնաց: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն բարոյական, այլեւ շատ պրագմատիկ խնդիր է։ Չնայած պատմության բեռին՝ Հայաստանը բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ փորձելով կարգավորել երկկողմ հարաբերությունները: Բայց քանի որ Հայաստանի շարունակական բանակցությունները Թուրքիայի հետ ընթանում են առանց Ցեղասպանության հետ կապված որևէ նախապայմանի, դրանք, ամենայն հավանականությամբ, «կսայթաքեն»:

... Մեր ժողովուրդը տոկուն է, նորարար, աշխատասեր և ստեղծագործ: Մեր ցանկությունն է մեր երկիրը վերածել համաշխարհային ազգի ծաղկող տան, ազգ, որը ձգտում է ներդրում ունենալ իր բոլոր հարևանների և աշխարհի ընդհանուր բարօրության մեջ: Բայց արդար և ծաղկող ապագան մեզանից պահանջում է ճանաչել մեր ընդհանուր անցյալը: Բրիտանիան կարող է իր ներդրումն ունենալ ապաքինման այդ գործընթացում»: