27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն քննադատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Մոնտեվիդեոյում հայերին ազգայնական ժեստ ցույց տալու համար, Ուրուգվայի նախագահի խոսքերը մեջբերել է «DW»-ն:
«Շատ ցավալի է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը Մոնտեվիդեոյում մի խումբ հայերի ցույց տվեց թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերաբերմունքը պետք է խիստ քննադատվի: Հայ համայնքը նեղացած է, եւ դա ճիշտ է: Առեւտրային հարցերում առաջխաղացումը չի նշանակում, որ Մոնտեվիդեոն համաձայն է մյուս կողմի ներքին կամ արտաքին քաղաքականության հետ»,- ասել է Լուիս Ալբերտո Լակալե Պոուն:
Հիշեցնենք, որ Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպանատան բացումից հետո տարածքից հեռացող Թուրքիայի ԱԳ նախարարը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել։