կարևոր
595 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-25 15:18

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ անցնում է ազգային արժույթով հաշվարկների

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ անցնում է ազգային արժույթով հաշվարկների

Ռուսաստանն Ադրբեջանի և Հայաստանի հետ ակտիվորեն անցնում է ազգային արժույթով հաշվարկների։ Բաքվի հետ առևտրի մոտ 30%-ը ռուբլիով է, Երևանը սկսել է գազի դիմաց վճարել ռուսական արժույթով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի տնտեսության արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում։ Անցյալ տարի փոխադարձ առևտուրը, 2020 թվականի համեմատ, աճել էր գրեթե 13%-ով և հասել 2,6 մլրդ դոլարի։ Այս տարվա ունվար-փետրվարին առևտուրն աճել է 42%-ով և կազմել գրեթե 430 մլն դոլար։ Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը գերազանցում է երկու միլիարդ դոլարը: