կարևոր
526 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-25 14:29

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երեք ամսում աճել է 9.6 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երեք ամսում աճել է 9.6 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-մարտին 9.6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվար-մարտի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ ավելացել է 3.1 տոկոսով:

Գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին  նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.4 տոկոսով:

Շինարարության ծավալը 2022-ի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 6.2 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-մարտին 2021-ի մարտի նկատմամբ  ավելացումը կազմել է 7.6 տոկոս:

Հայաստանում 2022 թվականի հունվար-մարտին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 22.2 տոկոսով:

2022 թվականի հունվար-մարտին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-մարտի համեմատ աճել է 7.8 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-մարտին 2021-ի հունվար-մարտի համեմատ աճել է 11.3 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.7 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մարտին  նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրել է 38.5 տոկոս աճ: 2022 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 26.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 45.6 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մարտ ամիսներին կազմել է 486.40 դրամ: