20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Իշխանությունը եռակի ակտիվությամբ սկսել է պտտել մի ստոր թեզ, թե ընդդիմությունը պատերազմ է ուզում:
Այս ստոր մանիպուլյացիային նախկինում էլ եմ անդրադարձել, մեկ անգամ էլ կանդրադառնամ: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Պատերզմի վտանգը մեր երկրի գլխին կախված է հենց այս իշխանության գոյությամբ և բացառապես հենց այս իշխանության ջանքերով: Այդ մասին ԱԺ-ում ուղիղ հայտարարել է անձամբ Նիկոլ Փաշինյանն իր վերջին կործանարար ելույթում:
Նա մասնավորապես պնդել է, որ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու իրենց ծրագիրը դեռ չի նշանակում, որ Հայաստանն անվտանգ կլինի: Զուգահեռ մենք հրաշալի հիշում ենք Ալիևի նկրտումները Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքների նկատմամբ: Մենք տեսել ենք նաև, որ այս իշխանությունը անվերապահորեն համաձայնվում է ադրբեջանական և թուրքական իշխանության պայմաններին:
Պատերազմի վտանգը կանխելու միակ միջոցն այս իշխանության հեռացումն է, որից հետո նոր իշխանությունը կհաջողացնի ակտիվ ու հայակենտրոն դիվանագիտությամբ հասնել լուրջ հաջողությունների:
Հարկ է նկատի ունենալ նաև, որ այս կործանարար իշխանությունը կազմակերպված ձևով ոչնչացնում է ապագայում նոր իշխանության կողմից հաջողությունների հասնելու բոլոր հնարավորությունները:
Արի Հրապարակ, որ միասին պահպանենք ու շենացնենք մեր մեծ հայրենիքը»,-գրել է նա: